ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ծառայողին ոչ հարիր պահվածքի համար Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ ԱՀ ԱԻՊԾ

Ծառայողին ոչ հարիր պահվածքի համար Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ ԱՀ ԱԻՊԾ

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Հարգելի հայրենակիցներ,

Երևան քաղաքում Բորիս Ավագյանի կողմից տրված ասուլիսի ընթացքում հնչեցրած կարծիքների համար, ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով վերջինս այսօր ազատվել է ԱԻ պետական ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից։ 

Բ․Ավագյանն իր կողմից կազմակերպված ասուլիսի և ծառայության անունից հանդես գալու մասին տեղյակ չի պահել վերադաս ղեկավարությանը և խոսել է իր լիազորությունների շրջանակներից դուրս թեմաներից։ 

Բ․Ավագյանի արտահայտած մտքերի ու կարծիքների մեծ մասը ոչ միայն չեն կիսում ներքին գործերի նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության դիրքորոշումը, այլ նաև չեն համապատասխանում իրականությանը։ 

Հաշվի առնելով վերջինիս՝ ծառայողին ոչ հարիր պահվածքը և պաշտոնական դիրքի չարաշահումը, Կարեն Սարգսյանի հրամանով Բորիս Ավագյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից»։

Ավելի վաղ InfoPort.am-ի հետ զրույցում ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը հայտնել էր, որ Բորիս Ավագյանը որևէ պաշտոն չի զբաղեցնում Արցախում և չի կարող Նախագահի հասարակական հիմունքներով հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի նախկին կարգավիճակով ներկայացվել:

 

  • Կիսվել: