չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Թովմասյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Արցախին սպառնացող մարդասիրական խնդիրը

Թովմասյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին է ներկայացրել Արցախին սպառնացող մարդասիրական խնդիրը

ԱԺ պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն այսօր հանդիպել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի, հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ։ Այս մասին Թովմասյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Նա, մասնավորապես, գրել է. «Ահազանգեցի Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհի արգելափակման, Արցախի գազամատակարարման դադարեցման և դրանց հետևանքով Արցախում լրջագույն մարդասիրական խնդիրների վերաբերյալ։

Քննարկեցինք ստեղծված իրավիճակը և հումանիտար հետևանքները»:

 

  • Կիսվել: