շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արցախի նախկին ղեկավարների շինծու գործի քննությունը կընթանա հաջորդ շաբաթ

Արցախի նախկին ղեկավարների շինծու գործի քննությունը կընթանա հաջորդ շաբաթ

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստն է տեղիկունենա հաջորդ շաբաթ։
Ըստ «Report»-ի՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Ջամալ Ռամազանովի և Անար Ռզաևի (Գյունել Սամեդովայի՝ պահեստային դատավորի) կազմով դատական ​​նիստը նշանակված է հոկտեմբերի 6-ին։

Հարկ է նշել, որ նրանք մեղադրվում են 2548 դրվագով իբր ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործեր է հարուցել օկուպացված Արցախի Հանրապետության նախկին ռազմաքաղաքական ղեկավարներից 15-ի նկատմամբ: 2023 թվականի սեպտեմբերին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած զանգվածային ռազմական ագրեսիայի հետևանքով նրանք ապօրինաբար կալանավորվել են, տարվել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ ու խմբավորումներ ստեղծելու, ահաբեկչության նպատակով վարժանքներ անցկացնելու համար։

Այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը:

  • Կիսվել: