ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թող ձեր մանկական ժպիտներից նոր լույս ճառագի մեր երկրի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ տեղահանված երեխաներին

Թող ձեր մանկական ժպիտներից նոր լույս ճառագի մեր երկրի համար․ Արցախի ՄԻՊ-ը՝ տեղահանված երեխաներին

Արցախի Հանրապետության ՄԻՊ աշխատակազմը ներկա է գտնվել «Լոտոս» հյուրանոցում տեղահանված երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը գրել է.

«Թող ձեր մանկական ժպիտներից նոր լույս ճառագի մեր երկրի ու ժողովրդի համար։ Այսօր մեր աշխատակազմով մասնակից դարձանք «Լոտոս» հյուրանոցում տեղահանված երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառմանը։

Նրանք բոլորիս ուշադրության կենտրոնում պիտի լինեն ոչ միայն տոնական օրերին, այլև՝ միշտ։ Դա նվազագույնն է, որ կարող ենք անել նրանց խաթարված մանկությունը փրկելու համար»:

  • Կիսվել: