չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք. Արտակ Բեգլարյան

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք: Այս մասին գրել է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Քրիստոս ծնվեց և հայտնվեց, մեզ և ձեզ մեծ ավետիս. Շնորհավոր Սուրբ Ծնունդ, սիրելի՛ հայրենակիցներ:

Արդեն երկրորդ Սուրբ Ծնունդն է, ինչ Արցախի հայությունը նշում է հայրենի տներից ու եկեղեցիներից ամբողջապես վտարված:

Թո՛ղ Աստծո օրհնությամբ ու մեր բոլորիս ջանքերով մենք վերադառնանք Հայրենիք, մեր պատանդները վերադառնան տուն և հայոց աղոթքը կրկին հնչի մեր հինավուրց սրբատեղիներում:

Իսկ չարի վերջը գալու է, որտեղ էլ այն լինի...»։

  • Կիսվել: