կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Տնտեսվարող սուբյեկտներին եկամտի հարկի գումարի չափով աջակցություն է տրամադրվել

Տնտեսվարող սուբյեկտներին եկամտի հարկի գումարի չափով աջակցություն է տրամադրվել

ԱՀ 969 տնտեսվարող սուբյեկտների եկամտի հարկի գումարի չափով փոխանցվել է հերթական աջակցության գումարը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Պետական Եկամուտների Կոմիտեից:

Նրանք տեղեկացրեցին նաև, որ շարունակվում է ռեզիդենտ ոչ պետական կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարի չափով պետական աջակցության տրամադրման գործընթացը:

Ծրագրի հերթական փուլում ընդգրկվել են 969 հարկ վճարողներ, որոնց բանկային հաշիվներին հունիսի 23-ին փոխանցվել է շուրջ 266 մլն դրամ գումար:

Նշենք, որ ծրագրի մեկնարկից առ այսօր աջակցություն ստացած շահառուների թիվը կազմում է 1126, աջակցության գումարը՝ 930.6 մլն դրամ:

  • Կիսվել: