երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին

Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կոչ է արել համախմբվել և աջակցել բռնի տեղահանված արցախցիներին

ՀԱՍԵ Արցախի թեմից տեղեկացնում են․

«Հայկական մի շարք կազմակերպությունների հետ համագործակցաբար «MUNK» Germany նախաձեռնությունը և ՀԲԸՄ - Վառնայի մասնաճյուղը «Ռադիո Վառնա» արվեստի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին հանդիպում են կազմակերպել Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանն ու «MUNK» Germany-ի ներկայացուցիչը։

Վրթանես Սրբազանը հանդիպման ժամանակ իր մտահոգություններն է ներկայացրել Արցախում գտնվող հոգևոր և պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների կապակցությամբ։ Նա կոչ է արել համախմբվել և աջակցել շուրջ 120 000 բռնի տեղահանված արցախահայերին:

Հանդիպման ընթացքում ցուցադրվել են վավերագրական ֆիլմեր` 2020 թվականի 44-օրյա պատերազմի և 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ագրեսիայի և ցեղասպանության սպառնալիքի պայմաններում տեղի ունեցած արցախահայության բռնի տեղահանության մասին»։

  • Կիսվել: