հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ. ներկա է գտնվել ԱՀ նախագահը

Տեղի է ունեցել ՊԲ ռազմական խորհրդի նիստ. ներկա է գտնվել ԱՀ նախագահը

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար , գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ , հունվարի 13-ին տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ,որին ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը: Հայտնում են ԱՀ ՊԲ-ից։

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին, ներկայացվել են ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին, լավագույնները արժանացել են խրախուսանքի:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում:

  • Կիսվել: