կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղահանված արցախցիները դժվարին իրավիճակում են հայտնվել

Տեղահանված արցախցիները դժվարին իրավիճակում են հայտնվել

Արցախի բռնազավթված տարածքներից տեղահանված բնակիչներn այսօր՝ փետրվարի 4-ին բողոքի ակցիա են կազմակերպել Արցախի ներկայացուցչության առջև։ Նրանք դժգոհում էին, որ զրկվել են պետության կողմից հատկացվող նվազագույն աջակցությունից, չեն կարողանում բնակարանի վարձավճարը մուծել։

«Մեզ պետք են այն մարդիկ, որոնք մեր ժողովրդի կարիքները հոգան, որ մենք կարողանանք այստեղ գոյատեւել, մինչեւ մեզ Արցախում բնակարաններով կապահովեն, կհրավիրեն այնտեղ, մենք էլ մեծ հաճույքով կգնանք, կապրենք»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Նշենք, որ տեղահանված արցախցիները նաեւ պահանջում են փախստականի կարգավիճակ տալ իրենց:

 

  • Կիսվել: