ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների ուսումնասիրման և ընթացքավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

Տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների ուսումնասիրման և ընթացքավորման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ

Արցախի Հանրապետության գլխավոր դատախազի հրամանով, 2020թ․ սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված անձանց իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ դիմումների, մամուլում տարածված կամ կապի միջոցներով ստացված տեղեկությունների ուսումնասիրության և ենթադրյալ հանցավոր դեպքերի վերաբերյալ հաղորդումների գրանցումն ու ընթացքավորումը համակարգելու նպատակով, ստեղծվել է աշխատանքային խումբ:

Այս մասին  հայտնում են ԱՀ գլխավոր դատախազության աշխատակազմի hանրային կապերի բաժնից:

Համաձայն հրամանի` խմբի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կիրականացնի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, իսկ խումբը կղեկավարի գլխավոր դատախազի տեղակալ Նարեկ Հարությունյանը: Խմբում ներգրավված են գլխավոր դատախազության բաժինների պետեր, քաղշրջդատախազներ:

Հաղորդումների քննարկման արդյունքները և կայացված որոշումները օպերատիվ կերպով կլուսաբանվեն ինչպես դատախազության պաշտոնական կայքէջում, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցներով:

  1. Նարեկ Հարությունյան - գլխավոր դատախազի տեղակալ, խմբի ղեկավար, հեռ. /047/-97-01-01:
  2.  Նորայր Պողոսյան- գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, խմբի անդամ, հեռ. /047/-94-32-48:
  3. Գագիկ Ասրյան - գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի պետ, խմբի անդամ, հեռ. /047/-94-44-61:
  4. Արմեն Գալստյան - գլխավոր դատախազության կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժնի պետ, խմբի անդամ, հեռ./ 047/-94-49-25:
  5. Մհեր Մանգասարյան- Ստեփանակերտ քաղաքի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-97-00-11:
  6. Գագիկ Իշխանյան- Ասկերանի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/-67-71-77:
  7. Վիգեն Միրզոյան- (Մարտունու շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ. /047/- 82-21-12:
  8. Ալեքսանդր Գրիգորյան- Շուշիի շրջանի դատախազ, խմբի անդամ, հեռ./ 097/-28-11-00:
  9. Դավիթ Ստեփանյան - Մարտակերտի շրջանի դատախազ, խմբի անդամ, /047/42-14-00:

  • Կիսվել: