կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ճարտարում բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

Ճարտարում բազմաբնակարան շենքի շինաշխատանքներն ավարտման փուլում են

Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում կառուցվող բազմաբնակարան շենքի շինարարական աշխատանքներն ավարտման փուլում են։

 Ներկայումս իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ։

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի պատասխանատու Մարթա Դանիելյանը։

May be an image of ներսում«Շենքը եռահարկ է՝ բաղկացած 9 բնակարաններից, որոնցից 2-ը չորս սենյականոց է, իսկ 7-ը՝ երեք սենյականոց։ Այն նախատեսվում է շահագործման հանձնել ընթացիկ տարվա կեսերին»,-մանրամասնել է մեր զրուցակիցը։ Նրա խոսքով` շինարարական աշխատանքներն իրականացվում են ԱՀ կառավարության ֆինանսավորմամբ. կապալառուն «Վարդապետյան եղբայրներ» ՍՊ ընկերությունն է։

  • Կիսվել: