ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ճարտար ու Բերդաշեն գյուղերում շարունակվում են ջրամատակարարման աշխատանքները

Ճարտար ու Բերդաշեն գյուղերում շարունակվում են ջրամատակարարման աշխատանքները

Արցախի Մարտունու շրջանի Ճարտար և Բերդաշեն գյուղերը ջրի սակավության խնդիր ունեն:

Երկու համայնքներում էլ «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է ջրամատակարարման լայնածավալ աշխատանքները. վերակառուցվում է արտաքին ջրատարը: Այս մասին տեղեկանում ենք Հիմնադրամի ֆեյսբուքյան էջից:

՛՛Հիմնականում անասնապահությամբ և հողագործությամբ զբաղվող այս համայնքներում ջրի խնդրի կարգավորումը շատ կարևոր է՝ հատկապես պատերազմից հետո՛՛,-ասված է գրառման մեջ:

  • Կիսվել: