երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ճարտար քաղաքի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել

Ճարտար քաղաքի վարչական տարածքում հրդեհ է բռնկվել

Մարտի 14-ին ժամը 06:26-ին Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել՝ Մարտունու շրջանի, Ճարտար քաղաքի վարչական տարածքում բռնկված հրդեհի մասին: Նախնական տվյալներով այրվում է անասնաֆերմա:

 Ինչպես հայտնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, ժամը 06:25-ին Մարտունու հրշեջ փրկարար մասից մեկ մարտական հաշվարկ մեկնել է կանչի վայր: Պարզվել է, որ ավտոտրակտորային կայանում այրվում է շինության տանիքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:30-ին, մարվել` ժամը 08:40-ին:
 
Նախնական տվյալներով մասնակի այրվել է շինության տանիքի փայտյա կոնստրուկցիան:
 
Դեպքի առթիվ ստուգում է իրականացնում ԱԻՊԾ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը:

  • Կիսվել: