ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տավուշի մարզը կլինի շուրջ 20 արցախցի ընտանիքի նոր բնակության հասցեն

Տավուշի մարզը կլինի շուրջ 20 արցախցի ընտանիքի նոր բնակության հասցեն

Տավուշի մարզը կլինի շուրջ 20 արցախցի ընտանիքի նոր բնակության հասցեն: Այս մասին հայտնում են ՀՀ Տավուշի մարզպետարանից: Արցախցի առաջին ընտանիքն արդեն գարնանը կտեղափոխվի Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր՝ սեփական տուն՝ մշտական բնակության:

«Փարոս» հիմնադրամը պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում տունը թողած ընտանիքներին Տավուշի մարզում վերաբնակվելու հնարավորություն է տալիս:
 
«Փարոս» հիմնադրամի ծրագրերի ղեկավար Սևան Ամիրյանի կանխատեսումներով՝ այդպիսի հնարավորություն կունենա շուրջ 20 ընտանիք, հույս ունի՝ թիվը կավելանա:
Ներքին Կարմիրաղբյուրում արդեն մի քանի տուն ընտրել են, գնել, հիմա վերանորոգման փուլն է:
 
Ընտանիքները կվերաբնակեցվեն ոչ միայն Ներքին Կարմիրաղբյուրում, այլև մարզի մի քանի այլ գյուղերում:

  • Կիսվել: