ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թաթոյանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման վերաբերյալ միջազգային արձագանքին

Թաթոյանն անդրադարձել է Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման վերաբերյալ միջազգային արձագանքին

Ճանապարհի ապաշրջափակման հարցն առաջնահերթ է, բայց, բացի դա, անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ Արցախի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Ադրբեջանն էլի է փակելու, ոտքը պնդացրել է, այսպես ասած: Ադրբեջանը, անպատժելիությունից ոգեւորված, կրկին անելու է նման սադրանքներ՛՛:

Խոսելով այն մասին, թե ինչ տվեց միջազգային արձագանքը խնդրի լուծման համար՝ Թաթոյանը պատասխանեց. ՛՛Գնահատելու չափանիշն ակնհայտ է, որ արդյունք լինի, որ բացվի ճանապարհը, սադրանքներ տեղի չունենան, հետեւաբար՝ պարզ է պատասխանը՛՛:

 

  • Կիսվել: