հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տանիքներին կուտակված ձյունը և սառցալեզվակները վտանգավոր են կյանքի ու առողջության համար

Տանիքներին կուտակված ձյունը և սառցալեզվակները վտանգավոր են կյանքի ու առողջության համար

ԱՀ ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը հայտնում է, որ առատ ձյան տեղումների պատճառով բնակելի շենքերի և բարձրահարկ շինությունների տանիքների եզրերին կուտակված ձյունը և սառցալեզվակները կարող են վտանգ ներկայացնել անցորդների կյանքին ու առողջությանը:

«Ուստի հորդորում ենք՝

Անցանկալի երևույթներից խուսափելու համար՝ ցուցաբերել ծայրաստիճան զգուշություն և ուշադիր լինել հատկապես երեխաների ու տարեցների նկատմամբ: Հնարավորության դեպքում տեղաշարժը կատարել անվտանգ հեռավորության վրա:

Հիշե՛ք՝ ցանկացած անուշադրություն կարող է լուրջ հետևանքներ առաջացնել»,- նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: