շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում ցուցադրություն է կազմակերպվել

Թանգարանների միջազգային օրվա առթիվ Ստեփանակերտում ցուցադրություն է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 18-ին, Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում, թանգարանների միջազգային օրվան նվիրված, տեղի է ունեցել «Կերեն դամբարանադաշտի պեղումների արդյունքում հայտնաբերված հնագիտական նյութերը» խորագրով ցուցադրություն։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի պետական երկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը նշել է.

Բնութագրությունը հասանալի չէ

«Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ Արցախի պատմաերկրագիտական թանգարանը` իր մասնաճյուղերի և ենթաճյուղերի հետ միասին, կազմակերպել է միջացառումներ։
 
Յուրաքանչյուր տարի` այս օրը, իրականացվում է «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում կազմակերպվում են ոչ ֆորմալ ծրագրեր:
 
Այս տարի <<Թանգարանների միջազգային խորհուրդը>> միջոցառումը տեղափոխվել է մայիսի 21-ը. այն կկայանա ժամը 16:00-ին»:
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ
Բնութագրությունը հասանալի չէԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական, պատմաբան Մելանյա Բալայանը ցավով արձանագրեց, որ 12 թանգարաններ և թանգարանային հսկայական ժառանգություն 44-օրյա պատերազմի հետեւանքով կորսված կարելի է համարել։
 
Նա միակ փրկությունը ինքնակազմակերպումն ու հետեւողական աշխատանքն է համարում, ինչը վերջ կդնի թշնամու կողմից իրականացվող վայրագություններին։
 
 
 
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: