հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Թալիշում ջրամատակարարման ցանցն ընդլայնվում է

Թալիշում ջրամատակարարման ցանցն ընդլայնվում է

Թալիշում առկա է ջրամատակարարման ցանց, սակայն, հաշվի առնելով զարգացման տենդենցները, առկա համակարգը պետք է ընդլայնվի: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ այժմ համայնքում բնակվում է 46 ընտանիք, իսկ  հաջորդ տարի Թալիշում կգործի նաև մանկապարտեզ։ 

«Թալիշը էլ ավելի բարեկարգ դարձնելը մեզ համար շարունակելու է լինել առաջնահերթություն»,- նշել է Գ. Մարտիրոսյանը:

  • Կիսվել: