ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թաղավարդում ու Ջրականում նույն օրը երկու մարդ է պայթել ականի վրա

Թաղավարդում ու Ջրականում նույն օրը երկու մարդ է պայթել ականի վրա

Թաղավարդում ականի վրա պայթել է Թուրքիայի քաղաքացի, որը շինարարական աշխատանքներ էր իրականացնում գյուղում։

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 1987 թ. ծնված Յալփիլի Յըլդըրայը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ է ստացել։

Հաղորդվում է նաև, որ միևնույն օրը ևս մեկ միջադեպ էլ տեղի է ունեցել Ջաբրայիլի՝ Ջրականի շրջանում։ Այստեղ ականի վրա պայթել է երիտասարդ տղամարդը, որը բեռնատար մեքենա է վարելիս եղել: Նա ստացել է ծանր վնասվածքներ։

 

  • Կիսվել: