շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
«Թաղավարդում աշխատանքային եռուզեռ է, տրամադրված ենք շարունակել արարել ու շենացնել գյուղը». Համայնքապետ

«Թաղավարդում աշխատանքային եռուզեռ է, տրամադրված ենք շարունակել արարել ու շենացնել գյուղը». Համայնքապետ

Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքում վերանորոգվում են պատերազմի հետևանքով վնասված բնակելի տները:

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Թաղավարդի համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

«Համայնքում չկան այնպիսի շինություններ, որոնք ինչ-որ չափով չեն վնասվել պատերազմական գործողությունների արդյունքում: 5 բնակարան լրիվությամբ վառվել է: Ներկա դրությամբ 7 բնակելի տան ներքին հարդարում է իրականացվում և տանիքներն են փոխվում: 75 բնակելի տան պատուհանները, դռները և տանիքները փոխվել են, իսկ 75 բնակարանների շինարարական աշխատանքերը դեռ պետք է սկսվեն: Պատերազմի հետևանքով վնասվել են նաև համայնքի դպրոցը, ակումբը, որտեղ ընթացիկ նորոգումներ են կատարվում», - մանրամասնեց Օ. Հարությունյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այստեղ հաստատվել է տեղահանված 18 ընտանիք՝ 50 բնակչով:

May be an image of ծառ և դրսումըMay be an image of ծառ և դրսումըMay be an image of ծառ և դրսումը«Բոլորն էլ ապահովված են տանիքով, տնամերձ հողամասերն են մշակում, անասնապահությամբ են զբաղվում, սակայն ունեն կարիքներ: Համայնքի ամենակարևոր հիմնախնդիրը անվտանգության հարցն է, քանի որ գյուղի մի մասը օկուպացվել է թշնամու կողմից։ Գյուղը գազաֆիկացված է, ապահովված ենք էլեկտրաէներգիայով և շուրջօրյա ջրամատակարարմամբ: Գյուղացիներն էլ զբաղված են առօրյա հոգսերով և, անշուշտ, տրամադրված են շարունակել արարել և շենացնել համայնքը», - նշեց Օ. Հարությունյանը և հավելեց, որ պատերազմի հետևանքով գյուղը տվել է 14 զոհ, 33 վիրավոր, մեկ հոգու ճակատագիրն էլ մինչ օրս մնում է անհայտ:

May be an image of body of waterMay be an image of Մեկ կամ ավելի մարդ, people standing, road, ծառ և բնությունը

  • Կիսվել: