շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում

Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում

Հունվարի 6-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Ծնունդը։

Արցախցիների համար այս կարևորագույն ժամանակաշրջանում «Երազանք» զարգացման հիմնադրամը՝ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և Ստեփանակերտի քաղաքապետարանի մասնակցությամբ, կազմակերպում է Սուրբ Ծննդյան միջոցառում՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի բակում:

Միջոցառմանը հոգևոր համերգային ծրագրով հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կամերային կազմը (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) և Արցախի պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Նինա Գրիգորյան):

՛՛Սուրբ պատարագը` 11:00։
Հոգևոր համերգը՝ 13:00։
Համեցեք և երազանք պահեք Սուրբ Ծննդյան օրը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: