կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին Ասկերանի եկեղեցում պատարագ կմատուցվի

Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնին Ասկերանի եկեղեցում պատարագ կմատուցվի

Սեպտեմբերի 8-ին Հայոց Եկեղեցին տոնում է Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնը:

Ինչպես տեղեկացրել են Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմից՝ նույն օրը սահմանվել է նաև Ասկերանի Ս. Աստվածածին եկեղեցու Ուխտի օր: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 8-ին, եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մեսրոպ քահանա Մկրտչյանի ձեռամբ կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Արցախի թեմը հրավիրում է բոլորին մասնակից լինելու Սուրբ Պատարագին և միասին տոնելու Աստվածամոր Ծնունդը։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:00-ին։

  • Կիսվել: