չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում զինվորականների մասնակցությամբ շախմատի թիմային առաջնություն է անցկացվել

Ստեփանակերտում զինվորականների մասնակցությամբ շախմատի թիմային առաջնություն է անցկացվել

Փետրվարի 21-28-ը Շախմատի հանրապետական մարզադպրոցում անց է կացվել շախմատի թիմային առաջնություն` զինվորականների մասնակցությամբ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում N զորամասի ֆիզիկական պատրաստության և սպորտի բաժնի պետ Էդուարդ Հովսեփյանը նշեց, որ այս առաջնության ուժեղագույն մարզիկները կմասնակցեն Հայաստանում կայանալիք առաջնությանը:Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախի պաշտպանության բանակի տարբեր զորամասերից առաջնությանը մասնակցում է 36 խաղացող: Մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն գավաթով և պատվոգրերով:

Նման միջոցառումները կազմակերպվում են զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու, ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով: Նման սպորտաձևը կարևոր դեր է խաղում հրետանային ստորաբաժանումների անձնակազմի մտածելակերպի զարգացման գործում», -նշել է Է. Հովսեփյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Շախմատի հանրապետական մարզադպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանի խոսքով՝ Արցախի պաշտպանության բանակը ամեն տարի անց է կացնում շախմատի մրցաշար: «Ժամկետային զինծառայողներն ու սպաները մեծ հաճույքով են մասնակցում առաջնությանը: Հաճելի է, որ մեր սաները, ովքեր հիմա ծառայում են պաշտպանության բանակում, նույնպես մասնակցում են և շատ լավ արդյունքներ են արձանագրում», -նշել է Հ.Ավագյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

 

  • Կիսվել: