երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ստեփանակերտում զարգացման և արտ-թերապիայի կենտրոն կգործի

Ստեփանակերտում զարգացման և արտ-թերապիայի կենտրոն կգործի

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՀ կառավարության, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ իրականացված «Սոցիալական ձեռնարկատիրական կրթությունն Արցախում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել են 7 մասնակիցների ՍՁ գաղափարները (ՍՁ բիզնես գաղափարները ֆինանսավորում է ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանը)։ Նրանցից է Հասմիկ Արզանյանը` իր «Sand Planet» զարգացման և արտ-թերապիայի կենտրոն ՍՁ գաղափարով:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հասմիկն ասաց, որ արդեն իսկ վերապատրաստվել է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում, իր գործունեությունը սկսել է տանը, ունի իր առաջին սեղանը, հիմա տարածքի ակտիվ փնտրտուքների մեջ է, ստացած ֆինանսավորումը կուղղի ավազանկարչության սեղաններ ձեռք բերելուն։ «Մասնագիտությամբ մանկավարժ եմ (անգլերենի և ֆրանսերենի ուսուցչուհի)։

Բնութագրությունը հասանալի չէԵրբ միացա այդ դասընթացներին, ինձ համար մի նոր աշխարհ բացահայտեցի ու ստացա ձեռնարկատիրական գիտելիքներ, քանի որ մեզ հետ աշխատում էին ոլորտի լավագույն փորձագետները։ Ուսումնական փուլում արդեն իսկ պետք է գեներացնեինք մեր բիզնես գաղափարները, ու քանի որ երկու բալիկների մայր եմ, տեսնում էի, թե պատերազմն ինչ հետևանքներ է թողել նրանց վրա և խաթարել նրանց հոգեհուզական վիճակը:

Բնութագրությունը հասանալի չէՈրոշեցի որպես թիրախային խումբ առանձնացնել երեխաներին ու նրանց համար այնպիսի բան անել, որ մինչ այդ Արցախում չկար, բայց ինչի կարիքը հատկապես հետպատերազմական շրջանում խիստ զգացվում է, ու այն պետք է լինի նաև նորարար։ Երկար ժամանակ փնտրում էի, ու գտա այն, ինչ ուզում էի` «Sand Planet» զարգացման և արտ-թերապիայի կենտրոնը(Արտ- արվեստ, թերապիա-բուժում) », - պատմել է Հ. Արզանյանը։ Քանի որ արտ-թերապիան բազմաճյուղ է, Հասմիկը որոշեց առաջին տարում իրականացնել ավազաթերապիայի (ավազանկարչություն) անհատական և խմբակային պարապմունքներ։

Բնութագրությունը հասանալի չէ «Այն օգնում է հաղթահարել կորուստները, տրավմաները, վերացնում է վախերը։ Նպաստում է անհատականացման գործընթացին, սեփական ես-ի ճանաչմանը, զարգացնում է մանր մոտորիկան, երևակայությունը, ստեղծագործ միտքը, հրաշալի լիցքաթափման միջոց է։

Բնութագրությունը հասանալի չէ Դասընթացները նախատեսված կլինեն երեխաների ու դեռահասների (3-17տարեկան), մեծահասակների և հղիների համար։ Ուզում եմ նոր գույներ բերել մեր Արցախի բալիկների համար։ Ես սոցիալական ձեռներեց եմ և կարող եմ փոխել աշխարհը», - հավելեց մեր զրուցակիցը։

  • Կիսվել: