հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում վերաբացվել է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը

Ստեփանակերտում վերաբացվել է Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցը

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը և նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանն այցելել են Ստեփանակերտում վերաբացված Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց։

 Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամլո ծառայությունից։

Աղբյուրի հաղորդմամբ՝ գերատեսչության պատասխանատուները շրջել են դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել նրանց ցանկություններն ու ուսումնական գործընթացի վերաբերյալ տպավորությունները։

May be an image of 9 մարդ, երեխա, people sitting և people standing-ը

Այնուհետև ԿԳՄՍ նախարարը զրուցել է դպրոցի ուսուցչական կոլեկտիվի հետ, ովքեր ոլորտի պատասխանատուին ներկայացրել են պատերազմից հետո վերաբացված դպրոցի խնդիրները, որոնց մեծ մասը լուծվում է հովանավորչական միջոցներով, իսկ մի մասը՝ ԿԳՄՍ նախարարության։ Օրակարգային է, սակայն, դպրոցի շենքային պայմանների բարելավման հարցը, ինչի հետ կապված Լ․Ղարախանյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու։

ԿԳՄՍ նախարարը խոսել է նաև համակարգում իրականացվող և իրականացվելիք գիտակրթական ծրագրերի արդյունավետության մասին, պատասխանել ուսուցիչներին հետաքրքրող ոլորտային մի շարք հարցերի, այնուհետև նրանց հետ քննարկել կրթական ոլորտին առնչվող տարբեր առաջարկներ, որոնք միտված են համակարգը առավել ճկուն ու արդյունավետ դարձնելուն։

May be an image of 7 մարդ, երեխա, people standing և people sitting-ը

Շուշիի Դանիել Ղազարյանի անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոցում այժմ կրթություն է ստանում 76 աշակերտ։ 2022թ․ հունվարից հովանավորների աջակցությամբ դպրոցում կրկին նախատեսվում է գործարկել երկարօրյա ծրագիրը։

  • Կիսվել: