ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում վարչական ձերբակալման ենթարկված 8 քաղաքացիները սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել

Ստեփանակերտում վարչական ձերբակալման ենթարկված 8 քաղաքացիները սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել

Ստեփանակերտում վարչական ձերբակալման ենթարկված 8 քաղաքացիները սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել:

ԱՀ ոստիկանության հաղորդմամբ՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ, օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով 20.02.2020թ.-ին ժամը 18:55-ին Ստեփանակերտում վարչական ձերբակալման են ենթարկվել 8 քաղաքացիներ, որոնք սահմանված ժամկետը լրանալուն պես ազատ են արձակվել (ժամը 21:50-ին):
 
Հարուցվել է վարչական վարույթ նշված օրենսգրքի 182-րդ հոդվածի պահանջները չկատարելու հիմքով՝ հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում:
 
Հարուցված վարչական վարույթի շրջանակում ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:

  • Կիսվել: