չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ստեփանակերտում տրվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը

Ստեփանակերտում տրվել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը

Այսօր՝ ապրիլի 19-ին, տրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի պլանով նախատեսված «Արծվիկ» ռազմամարզական խաղերի մեկնարկը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության բաժնի վարիչ Դավիթ Օհանջանյանը նշել է, որ հինգ մարզաձևերից մրցումներ են նախատեսված:

Բնութագրությունը հասանալի չէ«Առաջին օրը ականատես կլինենք շարային և ֆիզիկական պատրաստության, ինքնաձիգի քանդման-հավաքման մրցումներին: Մրցաշարին մասնակցում են ԱՀ շրջաններում և Ստեփանակերտում արդեն իսկ հաղթած թիմերը: Նպատակն է առաջին հերթին սեր սերմանել աշակերտների մեջ հայրենիքի հանդեպ՝ պատանիներին պատրաստելով պաշտպանության: Արցախի Հանրապետությունը մի ժամանակ է ապրում, որտեղ մեծ և փոքր, տղա և աղջիկ պետք է պատրաստ լինեն երկրի պաշտպանությանը, և պատմությունը ցույց է տվել, որ զենքով միայն կարելի է տեսնել հայրենիքի փրկությունը»,-ասել է Դ. Օհանջանյանը՝ հավելելով, որ մասնակիցների շրջանում մեծ է մրցակցությունը:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի խոսքով՝ մեր ժամանակներում, պայմանավորված աշխարհաքաղաքական, ժողովրդագրական, մշակութային և սոցիալական գործոններով, մարդը կարողանում է որոշակիորեն ավելի առաջանցիկ զարգացում ապահովել, և ավելի հրատապ է դառնում պետական մտածելակերպ ունեցող մարդ֊անհատի ձևավորումը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մեր պետության այս ծանր պայմաններում ապագան վտանգված մեր ժողովդրի վերջին խաղաթուղթը այնպիսի սերունդ դաստիարակելն է, ով ի վիճակի է կերտելու մեր վաղվա օրը ու ապահովելու մեզ համար լուսավոր ապագա, քանզի ազատությունը, անկախությունը, առավել ևս՝ պետականությունը չի նվիրվում, այլ նվաճվում է»,-ասել է Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէՇուշիի Խ. Աբովյանի անվան միջնակարգ հոսքային դպրոցի զինղեկ Մերուժան Ծատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշակերտները մարտական են տրամադրվել՝ մրցանակային տեղ գրավելու նպատակով:

Նշենք, որ «Արծվիկ» ռազմամարզական խաղերը կտևեն մինչև ապրիլի 21-ը:

 

 

 

 

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: