կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Առաջնային է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, 2-դը ժողովրդագրության վերականգնումն է՝ ուստի պետք է խթանել ծնելիության աճը. Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք

Առաջնային է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը, 2-դը ժողովրդագրության վերականգնումն է՝ ուստի պետք է խթանել ծնելիության աճը. Ստեփանակերտում տեղի է ունեցել հանրահավաք

Այսօր՝ մայիսի 15-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել   հանրահավաք՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ  Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ: 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հանրավաքին Սամվել Բաբայանը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը՝ անդրադառնալով ավելի վաղ իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից առաջ քաշված առաջարկներին, որոնք նրա խոսքով, անհապաղ պետք է իրականացվեն:

Нет описания.

«Առաջինը պաշտպանությունն է, քանի որ առանց հուսալի պաշտպանության ոչինչ չենք կարող անել: Դրա համար առաջնային է պրոֆեսիոնալ բանակի ստեղծումը: Երկրորդը ժողովրդագրության վերականգնումն է՝ ուստի պետք է խթանել ծնելիության աճը: Երրորդը ժողովրդին սոցիալ-տնտեսական առկա վիճակից դուրս բերելն է: Արցախը պետք է ունենա զարգացող տնտեսություն, որպեսզի ապագա ունենա»,- մանրամասնել է Ս. Բաբայանը՝ վստահեցնելով, որ, հնարավորություն ստանալու դեպքում, ձեռնամուխ կլինի այդ խնդիրների լուծմանը՝ արդյունք ապահովելով կառավարման առաջին 100 օրվա ընթացքում:

Այնուհետև հանրահավաքի մասնակիցների անունից հրապարակվել է հայտարարություն, որով, մտահոգություն հայտնելով Արցախում և նրա  շուրջ ստեղծված ռազմաքաղաքական, սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական  իրավիճակի կապակցությամբ, ընդունելի համարելով ստեղծված իրավիճակից՝ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի ելքի տեսլականը, Արցախի Հանրապետության նախագահին պահանջ  է ներկայացվել  նրան պետական նախարարի պաշտոնում նշանակելու, ինչպես նաև ըստ «Ռազմական դրության մասին ԱՀ օրենքի իրավակարգավորումների՝ համարժեք լիազորություններով օժտելու վերաբերյալ:

Нет описания.

Ընդառաջելով հանրահավաքի կազմակերպիչների խնդրանքին՝ հրապարակի հարթակ է ներկայացել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, խոստացել, որ երկրի ղեկավարին կներկայացնի հանրահավաքի պահանջագիրը՝ հայտարարելով նաև այդ կապակցությամբ քաղաքական կոնսուլտացիաներ նախաձեռնելու անհրաժեշտության մասին:
 
Հավաքի մասնակիցներին ուղղված խոսքում խորհրդարանի ղեկավարը կարևորել է ստեղծված իրավիճակում համերաշխության, հանդուրժողականության ու միասնականության դրսևորումը՝ նշելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախում հանրային և քաղաքական բևեռներ չառաջանան:

«Եթե հանդուրժողականությունն ու համերաշխությունը լքեն մեզ, մենք կորցնելու ենք Արցախը»,- ասել է Ա. Թովմասյանը: 

Нет описания.

Կազմակերպիչները ժամանակավորապես դադարեցրել են հանրահավաքը՝ իրենց կողմից պահանջագրի պաշտոնական պատասխանին սպասելու նպատակով:

  • Կիսվել: