շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի պետական երգչախմբի համերգը

Ստեփանակերտում տեղի է ունեցել Արցախի պետական երգչախմբի համերգը

Նախօրեին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է Արցախի պետական երգչախմբի համերգը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ համերգին հնչել են օպերաներ: Մեզ հետ զրույցում Արցախի պետական երգչախմբի ղեկավար Նինա Գրիգորյանը նշել է, որ չնայած մի շարք խնդիրների առկայությանը, կարողացել են կազմակերպել և կյանքի կոչել համերգը։

 

«Պատերազմից հետո միայն Ստեփանակերտում ենք համերգներ ունենում։ Արցախցիների համար շատ կարևոր է հոգևոր սնունդը, և մենք փորձում ենք մատուցել: Ծրագրում օպերային արվեստի գլուխգործոցներ են․ Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն», Բիզե՝ «Կարմեն», Վերդի՝ «Տրավիատա», Չայկովսկի՝ «Եվգենի Օնեգին», Պուչինի՝ «Տոսկա», Լեհար՝ «Ուրախայրի»:

Օպերայի ժանրը ամենաբարդն է տեխնիկական տեսանկյունից»,-ասել է Ն. Գրիգորյանը՝ կարևորելով հանդիսատեսի արձագանքը` որպես համերգի բարձր գնահատական։

 

  • Կիսվել: