կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում տեղի է ունեցել առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների պարգևատրման արարողություն

Ստեփանակերտում տեղի է ունեցել առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների պարգևատրման արարողություն

Այսօր՝ ապրիլի 6-ին, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան համար մեկ հիմնական դպրոցում տեղի է ունեցել առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլի մասնակիցների պարգևատրման արարողություն։

ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը ողջունել է աշակերտների ցուցաբերած ակտիվությունն ու շնորհավորել մրցանակային տեղեր գրավելու համար:

Բնութագրությունը հասանալի չէ«Ազգային ոգու վերածննդի, նոր նվաճումների, գիտության գաղտնիքների բացահայտման, երիտասարդ սերնդի առողջ ու կենսունակ կենսադիրքի ապահովման, ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրների իրականացման կարևոր դարբնոց է մեր Արցախ աշխարհը: Կրթության քաղաքականության մեջ առաջնայինը մեր աշակերտներին ազգային ու պետական շահերին համահունչ դաստիարակելն է: Այսօր Արցախում հայրենասիրություն տարածելու, հայրենասիրական գաղափարներով և ազգային ոգով տոգորված սերունդ դաստիարակելու համար անչափ կարևոր է կրթական օղակը, մեր հանրակրթությունը: Ելնելով թե' մեր, թե' համաշխարհային փորձից` վստահաբար կարող ենք ասել, որ ունենք հիանալի սերունդ, որ մեր հայրենիքը կանգուն է, ապրում է ու շնչում»,-ընդգծել է Ա. Հակոբյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարարության կրթության և գիտության վարչության պետ Ռայա Մուսայելյանն ասել է, որ առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցելու համար մրցասպարեզ են մտել 371 դպրոցականներ: «Հուրախություն մեզ բոլորիս` պետք է նշեմ, որ, չնայած Հանրապետությունում առկա իրավիճակին, օլիմպիադայի արդյունքերը թե' քանակական, թե' որակական առումով բավականին գոհացուցիչ էին և վեր մեր ակնկալիքներից: Պետք է առանձնացնեմ ԱՀ Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Սանասար Սարգսյանին, ով «Մաթեմատիկա» և «Աշխարհագրություն» առարկաներից առաջ է անցել բոլոր մասնակիցներից»,-նշել է Ռ. Մուսայելյանը: Մասնակից աշակերտները պարգևատրվել են դիպլոմներով և դրամական պարգևներով:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: