հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Ստեփանակերտում տեղադրվել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրին

Նախօրեին Ստեփանակերտի Հուվհաննես Այվազովսկու անունը կրող փողոցում տեղի է ունեցել մեծ ծովանկարչի կիսանդրու բացման արարողությունը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նախաձեռնությունը կյանքի է կոչվել ռուսական «Փառքի ծառուղի» նախագծի շրջանակներում։

Կիսանդրու հեղինակն է ռուս քանդակագործ Միխայիլ Սերձյուկովը։ Հուշարձանի բացման պատիվը տրվել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևին և ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանին։

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

Ս.Լազարևը ելույթի իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել կիսանդրու բացման գործում։

Բնութագրությունը հասանալի չէ

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշել է, որ հայը մնում է աշխարհի մշակութային գանձարանին ամենաշատ արժեքները տված ազգը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Այվազովսկու կտավներում արտացոլված են հայկական խնդիրը, հայ էթնոսի, ազգային հիշողության ցավերը, տառապանքներն ու ցասումը։ Եվ նրա շատ ու շատ կտավներ արտահայտում են այսօրվա մեր իրականությունը»,- ընդգծել է Լ. Ղարախանյանը։

«Շուշի քաղաքի թանգարաններ» ՊՈԱԿ-ի տնօրեն Լուսինե Գասպարյանի խոսքով`աշխարհին հայտնի Հովհաննես Այվազովսկու անունը, իրավամբ, համարվում է հայ ժողովրդի յուրօրինակ այցեքարտը։

Բնութագրությունը հասանալի չէ

 «Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, իսկ նրա արվեստը՝ միավորող, մնայուն, համամարդկային։ Հայ ժողովրդի մեծագույն զավակը նրա պարծանքն է ու հպարտությունը։ Այվազովսկու կիսանդրու տեղադրումն Արցախի քաղաքամայր Ստեփանակերտում մեր սիրո ու երախտագիտության առհավատչյան է, մեր հարգանքի ու անկեղծ բարեկամության վկայությունը Ռուսաստանի ու ռուս ժողովրդի նկատմամբ, որի աջակցությունը մենք զգացել ենք բազմիցս»,- նշել է Լ. Գասպարյանը։

 

  • Կիսվել: