հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 6 տուժածներից 2-ը մանկահասակ երեխաներ են

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել. 6 տուժածներից 2-ը մանկահասակ երեխաներ են

Մարտի 17-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 12:10-ին, շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտի Հեքիմյան փողոցի բնակիչներ՝ 1982 թ-ին ծնված Զ. Գ.-ն, իսկ նույն օրը ժամը 12:10-ին՝ «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ են ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2014 թ-ին ծնված Ն. Գ.-ն, 2017թ-ին ծնված Տ.Գ.-ն, 2005 թ-ին ծնված Հ. Գ.-ն, 2007թ-ին ծնված Ա. Գ.-ն և 2003թ-ին ծնված Զ. Գ.-ն: 

Ինչպես InfoPort.am-ին տեղեկացնում են ԱՀ ոստիկանությունից, պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը ժամը 11:00-ի սահմաններում, բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

  • Կիսվել: