երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ստեփանակերտում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները

Մայրաքաղաքում շարունակվում են ձնամաքրման աշխատանքները: Ներքաղաքային ճանապարհները հիմնականում անցանելի են: Բնակիչները խնդիրների բախվում են մեծամասամբ մայթերին և ճանապարհի նեղ հատվածներում, որտեղ տեխնիկական միավորների հնարավորությունները սահմանափակվում են։

նչպես հայտնում են Ստեփանակերտի Քաղաքապետարանից, այսօր առավոտյան քաղաքապետը ստեղծված իրավիճակը կրկին քննարկել է համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ և տվել հստակ հանձնարարականներ:May be an image of 12 մարդ, people standing և people sitting-ը
 
Դավիթ Սարգսյանը ևս մեկ անգամ հորդորում և խնդրում է պետական ու մասնավոր սեկտորների բոլոր ղեկավարներին, հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին, մայրաքաղաքի բարօրությամբ շահագրգռված քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ձնամաքրման միջոցառումներին:
 
May be an image of 3 մարդ և դրսումը
 
Քաղաքապետը նորից հիշեցնում է զգուշանալ բազմահարկ շենքերի տանիքներից թափվող ձյան կույտերից… 
 
May be an image of 1 հոգի, road և Ձյունը
 

  • Կիսվել: