երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստեփանակերտում շարունակվում են 12 շենքերի կառուցման աշխատանքները

Ստեփանակերտում շարունակվում են 12 շենքերի կառուցման աշխատանքները

Նախորդ տարվա հոկտեմբեր ամսից Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում մեկնարկել են բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

«Ներկայումս ինտենսիվորեն շարունակվում են թվով 12 շենքերի կառուցման աշխատանքները, իսկ ևս 3-ի կառուցման մեկնարկը կտրվի շուտով։ Նախագծի համաձայն՝ բոլոր շենքերը կլինեն քառահարկ՝ բաղկացած 16-ական բնակարաններից։

Ընդհանուր թվով շահագործման կհանձնվի 240 բնակարան՝ 40 երկու սենյականոց, 120 երեք սենյականոց և 80 չորս սենյականոց։

Այժմ իրականացվում են հիմքերի կառուցման՝ մասնավորապես նկուղային հարկերի պատերի ու ծածկերի կառուցման աշխատանքներ։

Թաղամասի կառուցապատումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով։ Շինարարական աշխատանքները կատարում են «Մեչտա» ԱԿ և «Արամե» ՍՊԸ կազմակերպությունները»։

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

Возможно, это изображение (на открытом воздухе)

Возможно, это изображение (4 человека и на открытом воздухе)

Возможно, это изображение (1 человек и на открытом воздухе)

  • Կիսվել: