հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ստեփանակերտում «Ռուսաստան-Ղարաբաղ պատմամշակութային կապեր» թեմայով կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Ստեփանակերտում «Ռուսաստան-Ղարաբաղ պատմամշակութային կապեր» թեմայով կլոր սեղան-քննարկում է կազմակերպվել

Այսօր՝ մայիսի 7-ին, Արցախի ռուսական համայնքի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի  և Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ մայրաքաղաքում կայացել է «Ռուսաստան-Ղարաբաղ պատմամշակութային կապեր» թեմայով կլոր սեղան-քննարկում:

 «Արցախպրես»-ի հետ զրույցում ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը կարևորել է մեր օրերում նման թեմայով  քննարկումների կազմակերպումը և համոզմունք հայտնել, որ մայիսյան եռատոնը մի օր կվերագտնի իր ունեցած կարևորությունը:
 
Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանի խոսքով՝ Արցախի Հանրապետությունն ու Ռուսաստանի Դաշնությունն ունեն պատմական և ամուր կապեր:
 
«Այսօր Արցախի տարածքում կան բազմաթիվ աղբյուրներ, որոնք  ունեն ռուսական անուններ: Դա խոսում է այն մասին, որ երկու երկրների միջև առկա դարավոր կապերն անխզելի են: Նման քննարկումների կազմակերպումը  շարունակական բնույթ կկրի, և մենք կշարունակենք ավելի բարձր խոսել այդ կապի մասին»,-ընդգծել է մեր զրուցակիցը:
 
Քննարկմանը զեկույցներով հանդես են եկել ՄՄՀ ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը, Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը, Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոնի ղեկավար Ղարիբ Բաբայանը:
 
Զեկույցները հիմնականում վերաբերում էին Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառվող զսպման քաղաքական և գործնական  մեխանիզմներն Ադրբեջանա-արցախյան հակամարտության ընթացքում, Արցախի զավթված բնակավայրերում հայկական պատմամշակութային հուշարձանների ոչնչացմանը  և այդ բնույթի կարևոր ու արդիական այլ խնդիրների:
 

  • Կիսվել: