ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ստեփանակերտում փողոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Ստեփանակերտում փողոցների վերանորոգման աշխատանքներ են ընթանում

Ճանապարհների ընթացիկ ամառային սպասարկման շրջանակներում Ստեփանակերտի մի շարք փողոցներում մեկնարկել են վերանորոգման աշխատանքներ։

Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ Ըստ աղբյուրի՝ դրանք այժմ իրականացվում են մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։

Տեխնիկական միջոցների ներգրավմամբ` նախապես գծանշված մասերում, կատարվում են ասֆալտբետոնե ծածկի քայքայված և վնասված հատվածների նորոգման աշխատանքներ։

Հնարավոր է սա 1 անձ և դրսումը-ի նկարն է

Ճանապարհների վերանորոգման աշխատանքներն իրականացնում է «Կապավոր» ՍՊ ընկերությունը։ Շինաշխատանքներին աջակցում են ոստիկանության ՃՈ ծառայողները՝ անհրաժեշտ վայրերում ըստ իրավիճակի կարգավորելով ճանապարհային երթևեկությունը։

Հնարավոր է սա 2 մարդ և ճանապարհը-ի նկարն է

Ելնելով այն հանգամանքից, որ ցերեկվա ժամերին աշխատանքների իրականացումը խոչընդոտներ կստեղծի բնականոն երթևեկության համար և անհարկի խցանումներ կառաջացնի, աշխատանքները կատարվում են գիշերային ժամերին։ ԱՀ քաղաքաշինության նախարարությունը պատճառած անհարմարությունների համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը։

  • Կիսվել: