հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում «Պատերազմից մեկ տարի անց» խորագրով միջոցառում է կազմակերպվել

Ստեփանակերտում «Պատերազմից մեկ տարի անց» խորագրով միջոցառում է կազմակերպվել

 Նախօրեին Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանում «Պատերազմից մեկ տարի անց» խորագրով միջոցառում է կազմակերպվել։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Անահիտ Միրզոյանն ասաց, որ պահն առիթ է` ևս մեկ անգամ հիշելու մեր հերոսներին, հարգելու նրանց հիշատակը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ«Այսօր մենք մեկ անգամ ևս հիշեցինք պատերազմի դաժան օրերը: Փորձեցինք գտնել պատասխան այն հարցին, թե ինչպես ապրել պատերազմից հետո: Մեր վերքը խորն է, աչքերը՝ արցունքոտ, փոքրիկ Արցախը խոցված է: Պատերազմը փոխեց ամեն ինչ, մենք բոլորս դարձել ենք երկու մարդ. մարդ, ով ապրում էր մինչ պատերազմը և մարդ, ով փորձում է ապրել պատերազմից հետո: Տա Աստված, որ գա այն ժամանակը, երբ կփակվեն դաժան պատերազմների բոլոր սև էջերը, և գալիք սերունդները կապրեն խաղաղությամբ»,-նշել է Ա. Միրզոյանը՝ կոչ անելով բոլորին ուշքի գալ ու համախմբվել, ներել միմյանց ու բարություն տարածել:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գայանե Գրիգորյանն էլ անկեղծացավ՝ միջոցառումը բովանդակալից էր ու ազդեցիկ: «30 տարի շարունակ մենք զգացել ենք ազատության ու անկախության համը:

Բնութագրությունը հասանալի չէԱյսօր մենք կորցրել ենք մեր հայրենիքի մեծ մասը, սակայն չենք հուսահատվում, որովհետև ամեն ինչ կարելի է հետ բերել: Ամենածանրը մեր տղաների կորուստն է, որն անդառնալի է:

Բնութագրությունը հասանալի չէ Բայց մենք անտեր ազգ չենք, մեր տերը զորավոր Աստվածն է»,- ընդգծել է Գ Գրիգորյանը: Միջոցառմանը հնչել են հայրենասիրական բանաստեղծություններ, երաժշտական կատարումներ:

  • Կիսվել: