կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտում որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

Ստեփանակերտում որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի

Սեպտեմբերի 7-ին ներմիացման աշխատանքների պատճառով ժամանակավոր կդադարեցվի Ստեփանակերտի մի շարք հասցեների գազամատակարարումը։

Այս մասին տեղեկացնում են « Արցախգազ » ՓԲ ընկերությունից՝ մանրամասնելով, որ իրազեկում սեպտեմբերի 7-ին կդադարեցվի Ստեփանակերտ քաղաքի հետևյալ հասցեների բնակիչ-բաժանորդների և հիմնարկ-ձեռնարկությունների գազամատակարարումը՝ ժամը 9:30-11:30-ը՝ Հեքիմյան 2, ժամը 9:30-16:00-ը՝ «Հասմիկ Մկրտումյան» ԱՁ, «Գեղամ Ասրյան» ԱՁ, «Մարինե Մառլենի Մովսեսյան» ԱՁ, «Նյամ-նյամ» ՍՊԸ։ Ընկերությունը ներողամտություն է հայցում պատճառված անհանգստության համար։

  • Կիսվել: