հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ստեփանակերտում միջբուհական գիտաժողով է անցկացվել

Ստեփանակերտում միջբուհական գիտաժողով է անցկացվել

Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է միջբուհական գիտաժողով՝ նվիրված նահատակված ուսանողների հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ գիտաժողովը կազմակերպվել է Մեսրոպ Մաշտոց համալսարանի ուսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ:
 
Բացման արարողությանը ներկաները նախ խնկարկել են հայրենիքի պաշտպանության համար  նահատակվածների հիշատակը։
 6.jpg (205 KB)
Բացման խոսքում բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը նշել է, որ  միջոցառումը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշելու նահատակված տղաներին, ուսանողներին և արժևորելու նրանց սխրանքը։
 4.jpg (143 KB)
 «Մենք ցույց ենք տալիս, որ իրենց գործը շարունակվում է, և մենք կանք ու այստեղ ենք»,-ասել է Դ. Գաբրիելյանը։
 
Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանը նշել է, որ համալսարանից Արցախյան Քառօրյա և 44-օրյա  պատերազմներում անմահացել է 22 ուսանող։
 3.jpg (112 KB)
 «Այս գիտաժողովի նպատակը զոհված տղաների հիշատակը վառ պահելն է։ Նրանց  գործն անմահ է, և մենք պարտավորված ենք միշտ հիշել»,-նշել է Ա. Բաղդասարյանը։
 
Մեսրոպ Մաշտոց համալսարանի  Կովկասագիտության կենտրոնի ղեկավար Հովիկ Ավանեսովը տեղեկացրել է, որ միջբուհական գիտաժողովին մասնակցում էր շուրջ 60 ուսանող, այդ թվում նաև Արցախի պետական համալսարանից։
 1.jpg (110 KB)
 «Գիտաժողովի ուղղվածությունը  հիմնականում Ադրբեջանի կողմից իրականացված հանցագործությունների թեմատիկայով է, որի շրջանակներում  ուսանողներին հանձնարարվել էր չորսշաբաթյա համապատասխան հետազոտություններ իրականացրել: Աշխատանքները  հետագայում հրատարակվելու են»,-ասել է Հ. Ավանեսովը։
 
Գիտաժողովը շարունակվել է թեմատիկ զեկուցումներով:
Нет описания.

  • Կիսվել: