հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ

Ստեփանակերտում մեկնարկել են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքներ

Ստեփանակերտի Առաքելյան փողոցում՝ նախկին 6-րդ դպրոցի վերակառուցված շենքերի հարևանությամբ, մեկնարկել են նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները։

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունից՝ մանրամասնելով, որ աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին։

Ըստ նախագծի՝ բնակելի շենքը կլինի հինգհարկանի՝ բաղկացած 40 բնակարանից, որից 22-ը կլինեն երկու սենյականոց, իսկ 18-ը՝ երեք սենյականոց։ Շինարարությունն իրականացվում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊ ընկերության կողմից՝ Արցախի Հանրապետության ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ծրագրով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է ԱՀ քաղաքաշինության նախարարությունը։

  • Կիսվել: