ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է ծրագրավորման անվճար դասընթացի ընդունելությունը

Ստեփանակերտում մեկնարկել է ծրագրավորման անվճար դասընթացի ընդունելությունը

«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը՝ «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն»-ի հետ համատեղ, Ստեփանակերտում մեկնարկում է «Համակարգչային ծրագրավորում և ինժեներական հմտություններ» անվճար դասընթացը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության Ստեփանակերտի մասնաճյուղի ղեկավար Արսեն Աբրահամյանը: «Մենք հայտարարում ենք ծրագրավորման անվճար դասընթացի ընդունելություն Ստեփանակերտում։ Մասնակիցները կտիրապետեն տեղեկատվական արդի տեխնոլոգիաներին, գործիքաշարին, կաշխատեն ընկերության փորձառու և առաջատար մասնագետների հետ, ձեռք կբերեն անհատական և թիմային աշխատանքի հմտություններ, կընդունվեն աշխատանքի «Ինստիգեյթ Մոբայլի» Ստեփանակերտի մասնաճյուղում։ Դասընթացի մասնակիցները կստանան կրթաթոշակ։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն՝ PDF ձևաչափով՝ [email protected] էլ. հասցեին՝ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ը ներառյալ։

Մասնակիցների ընտրությունը կկատարվի գրավոր թեստի և բանավոր հարցազրույցի միջոցով», - նշեց Ա. Աբրահամյանը և հավելեց, որ մանրամասն տեղեկությունների և դիմելու համար ցանկացողները կարող են անցնել հղումով։

  • Կիսվել: