ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը

Ստեփանակերտում մեկնարկել է թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը

Այսօր՝ ապրիլի 14-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է թանգարանների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարան»-ի գիտական գծով փոխտնօրեն , պ. գ. թ., ազգագրագետ Սվետլանա Պողոսյանը շատ կարևոր է համարել հայոց ազգային տարազի և գորգի թանգարանագիտական-ազգաբանական ուսումնասիրությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մենք մեր այցերի շրջանակում ներառել ենք նաև Արցախի Հանրապետությունը, որովհետև այն հայտնի է` որպես կարևոր գորգագործական կենտրոն, և, բացի այդ, Արցախի տարազը շատ յուրահատուկ է, որը պահպանվել է ինչպես այստեղ, այնպես էլ Սյունիքում` մինչև 20-րդ դարի վերջը: Մեզ շատ հետաքրքիր են երկրագիտական թանգարաններում ցուցադրության հանրահռչակման խնդիրները: Մեր ազգն ու ժողովուրդը իր բոլոր ազգագրական խմբերով կայուն է, իսկ թանգարանները մշակութային այն օջախներն են, որտեղ շատ խնամքով պահպանվում են մեր մշակութային ժառանգության տարբեր հավաքածուներ»,-նշել է Ս. Պողոսյանը:

Գորգագետ Աշխունջ Պողոսյանի խոսքով՝ ծրագրի նպատակը հայոց գորգագործական մշակույթի, հայոց գորգագործական արվեստի հետագա ուսումնասիրումն է, պարզաբանումն ու բացահայտումը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Նպատակ ունեինք Շուշիում հիմնել հայոց գորգի թանգարան, բայց հանգամանքներն այլ բան նախատեսեցին:
 
Այս այցի նթացքում ավելի խորապես կծանոթանանք թանգարաններում պահվող գործվածքների, գորգերի հավաքածուներին։
 
Գուցե կարիք լինի խորհրդատվություն կազմակերպելու. ինչու չէ, նաև մենք ինչ-որ նոր բան սովորենք»,-նշել է Ա. Պողոսյանը՝ հավելելով, որ ծրագիրը շարունակական է լինելու:
 
Նշենք, որ դասընթացը կտևի երկու օր:

  • Կիսվել: