ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Ստեփանակերտում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը

Հուլիսի 21-ին Ստեփանակերտում մեկնարկել է շախմատիստ-ազատամարտիկ Սամվել Սաֆարյանին նվիրված շախմատի հուշամրցաշարը։

ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը Ս. Սաֆարյանի ընտանիքի անդամների ու ընկերների հետ միասին ծաղիկներ են խոնարել շախմատիստ-ազատամարտիկի գերեզմանաքարին, որից հետո Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում տեղի է ունեցել հուշամրցաշարի բացման արարողությունը։

Մրցաշարը տևելու է չորս օր՝ օրական երկու խաղափուլով, իսկ հուլիսի 24-ին կկայանա կայծակնային շախմատի մրցաշար։
Հուշամրցաշարում առաջին, երկրորդ, երրորդ տեղեր գրաված շախմատիստները կպարգևատրվեն Արցախի շախմատի ֆեդերացիայի կողմից։

 

  • Կիսվել: