կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը

Ստեփանակերտում մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը

Այսօր՝ փետրվարի 23-ին, Շախմատի հանրապետական մարզադպրոցում մեկնարկել է պատանիների և աղջիկների տարիքային շախմատի անհատական առաջնությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացման խոսքով հանդես եկավ ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը։

Բնութագրությունը հասանալի չէՆա նշեց, որ այն 2022թ. մարզական ոլորտի անդրանիկ առաջնությունն է և մասնակիցներին մաղթեց արդար խաղ և հաջողություն: Գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանի խոսքով` առաջնությանը մասնակցում են Ստեփանակերտի, Հադրութի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից, ընդհանուր առմամբ, 58 տղաներ և աղջիկներ (10-18 տարեկան):

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ«Առաջնության նպատակներն են հանրապետությունում շախմատի մասսայականացումը, պատանի շախմատիստների մարզական վարպետության բարձրացումը և Արցախի ուժեղագույն պատանի շախմատիստներին ի հայտ բերելը: Առաջնությունն անց է կացվելու քիչ մասնակիցների դեպքում (աղջիկներ)` շրջանաձև, շատ մասնակիցների դեպքում (տղաներ)` շվեյցարական մրցակարգով: Հաղթողներին ԿԳՄՍ նախարարության կողմից կտրվեն պատվոգրեր, մեդալներ և դրամական պարգևներ, իսկ մարտ ամսին նրանք կմասնակցեն ՀՀ-ում կայանալիք կիսաեզրափակիչ առաջնությանը», - նշել է Հ. Ավագյանը և հավելել, որ այն կտևի 3 օր:

Բնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէԲնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: