հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում մաթեմատիկայի օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել

Ստեփանակերտում մաթեմատիկայի օրվան նվիրված ինտելեկտուալ խաղ է կազմակերպվել

Այսօր՝ ապրիլի 1-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի Մանկավարժության ամբիոնի նախաձեռնությամբ Մաթեմատիկայի մասնագիտական օրվան նվիրված բուհում կազմակերպվել է ավանդական դարձած ինտելեկտուալ խաղ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ինտելեկտուալ խաղին մասնակցում էին «Արքիմեդ» և «Համախմբում» թիմերը:

Մանկավարժության ամբիոնի վարիչ Աքսաննա Գասպարյանն իր խոսքում կարևորեց Մաթեմատիկա առարկայի դերը առօրյա կյանքում:

Բնութագրությունը հասանալի չէ

«Մաթեմատիկան կարևոր առարկա է, քանի որ զարգացնում է մեր մտածողությունը, մարզում ուղեղը: Այն մյուս բոլոր գիտություններն ամփոփում է իր մեջ»,-նշել է Ա. Գասպարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատու Ելենա Գրիգորյանը նշել է, որ նման նախաձեռնությունները նպաստում են ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու նոր գիտելիքներով զինվելուն:

  • Կիսվել: