երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ստեփանակերտում կկազմակերպվեն մեդիագրագիտության, կիբերանվտանգության և քննադատական մտածողության դասընթացներ

Ստեփանակերտում կկազմակերպվեն մեդիագրագիտության, կիբերանվտանգության և քննադատական մտածողության դասընթացներ

«Քաղաքացիական հաբ» ՀԿ-ն հունվարի 16-ին, 23-ին և 30-ին Ստեփանակերտում մեդիագրագիտության, կիբերանվտանգության և քննադատական մտածողության դասընթացներ կկազմակերպի, որոնք կվարեն ՀՀ-ում ոլորտի առաջատար մասնագետները:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց կազմակերպության անդամ Աննա Առստամյանը:

«Մեդիա ոլորտից գիտելիքներ ունենալն աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները արագորեն աճում են, վերազինվելու լավագույն միջոցն է։ Մեդիագրագիտությունը պաշտպանիչ վահան է, որն օգնում է խուսափել լրատվական գրոհներից, հասկանալ մեդիայի ազդեցությունը, պահպանել թվային հիգիենան, կատարել մտածված և կշռադատված քայլեր։ Կիբերանվտանգությունը թվանշային միջավայրում անվտանգ լինելու հնարավորություն է և տեխնիկայի ճիշտ կիրառության ու հմտության արդյունքում՝ գիտակցում թվանշային աշխարհի հնարավոր վտանգների մասին։ Քննադատական մտածողությունը տեղեկատվությունը ինքնուրույն վերլուծելու, սինթեզելու և գնահատելու գործընթաց է»,- նշել է Ա. Առստամյանը և հավելել, որ ցանկացողները դասընթացներին անդամակցության հայտադիմումը կարող են լրացնել հետևյալ հղմամբ:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: