շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ «Արվեստով դեպի խաղաղություն» խորագրով

Ստեփանակերտում կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ «Արվեստով դեպի խաղաղություն» խորագրով

Ստեփանակերտի պատկերասրահում կազմակերպվել է միջոցառում` «Արվեստով դեպի խաղաղություն» խորագրով։ Գեղարվեստական-երաժշտական երեկոյին ողջույնի խոսքով հանդես եկավ պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանը, ով, շնորհակալություն հայտնելով ներկաներին, կարևորեց նմանօրինակ միջոցառումների անցկացումը։

«Շատ դժվար է եղածի հետ համակերպվելն ու ունեցածից հետո սովորական ռեժիմով աշխատանքը շարունակելը, բայց պետք է ուժ գտնել՝ հաղթահարելու համար սթրեսային վիճակն ու անցնել խաղաղ աշխատանքի։ Մշակույթն այդ հնարավորությունը տալիս է»,-նշեց Ե.Դադայանը։

Միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահ զորակազմի փոխգնդապետ Իգոր Յակուշևը, ով նաև երաժիշտ է, իր խոսքում նշեց, որ կարճատև համագործակցության ընթացքում հասցրել է ականատեսը լինել Արցախի մշակութային ակտիվությանը։

Բնութագրությունը հասանալի չէ

«Անկեղծ ասած, ինձ զարմացրել է տեղի երաժիշտների, մանկավարժների և սովորողների երաժշտական կրթական մակարդակը»,- նշեց Ի. Յակուշևը:

Միջոցառմանը մասնակցում էին Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի, մանկապատանեկան ստեղծագործության տան, Արցախի պետական երգչախմբի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի սաներն ու նրանց ուսուցիչները:

  • Կիսվել: