շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտում կազմակերպվեց հանդիպում-քննարկում հոգեբանների հետ

Ստեփանակերտում կազմակերպվեց հանդիպում-քննարկում հոգեբանների հետ

Այսօր՝ հուլիսի 13-ին, ԱՀ Առողջապահության և ԿԳՄՍ նախարարությունների նախաձեռնությամբ և պետնախարար Արտակ Բեգլարյանի աջակցությամբ կառավարության մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մի խումբ, այդ թվում՝ Հայաստանից ժամանած հոգեբանների հետ։

Հանդիպմանը համատեղ քննարկվեցին այս պահին ոլորտում առկա հիմնախնդիրները, այսինքն հոգեբանական ծառայությունների հետ կապված դժվարությունները, անելիքները՝ հատկապես հետպատերազմյան իրավիճակում:

Պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ առաջիկայում այս ձևաչափով նմանատիպ այլ քննարկումներ, հանդիպումներ նախատեսվում են, որպեսզի ներկայացվեն մասնակիցների կարծիքները, դիրքորոշումները, կատարած աշխատանքները՝ ավելի արդյունավետ կերպով հաջողություններ գրանցելու նպատակով:

Բնութագրությունը հասանալի չէ

«Վաղուց կարիք կա, որպեսզի համակարգված կերպով մենք քննարկենք, թե ինչ ունենք, ինչ հնարավություններ ու դժվարություններ ունենք և ինչ պետք է անենք առաջիկայում: Մենք երեք հիմնական անելիքներ ունենք. աշխատանքների կառավարման խնդիրները լուծելը, խնդիրներ, կարիքներ ունեցող անձանց խմբերի հետ աշխատանքները, որոնք հիմնականում տևական ջանքեր են պահանջում, և երրորդ ուղղությունը մասնագիտական ռեսուրսի ավելացումը և կարողությունների բարձրացումն ու բարելավումն է»,- նշեց Արտակ Բեգլարյանը:

ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը շնորհակալություն հայտնեց պետնախարարին և Առողջապահության նախարարին, որ մտածեցին համակարգող ինստիտուցիոնալ կառույց ստեղծելու մասին, որովհետև Արցախում իրականացվող հոգեբանական ծառայությունները մի փոքր տարերային են:

Բնութագրությունը հասանալի չէ

«Պետք է լինի սկզբունք, մի համակարգ, և այդ համակարգից որևէ մեկը դուրս չգա, դա պետք է հույժ համապատասխանի մեր բնակչության կենսամակարդակին: Մատուցվող ծառայություններից պետք է կարողանան օգտվել ամենահասարակ, սովորական մինիմալ կենսամակարդակով ապրող մարդիկ: Մինչև պատերազմը այդպես չէր, և ծառայությունները շատ թանկ էին գնահատվում», - կարևորեց Լուսինե Ղարախանյանը:

ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ շատ արդիական է քննարկվող հարցը և շեշտեց նմանատիպ հանդիպման անհրաժեշտությունը:

Բնութագրությունը հասանալի չէ

«Ես վստահ եմ, որ պարոն Բեգլարյանի գլխավորությամբ ու հսկողության տակ մենք կկարողանանք համատեղ ջանքերով մեր հոգեբանական կենտրոնի ֆունդամենտը դնել: Մեզ անհրաժեշտ է, որպեսզի մշտական, երկարատև ծրագրով պատկերացում կազմենք, թե ինչպես ենք ամեն ինչը հիմնելու այստեղ: Մենք անհրաժեշտություն ունենք և՛ կլինիկական, և՛ ռազմական հոգեբանների, և շատ արդիական է մանկական հոգեբանների խնդիրը», - ասաց Միքայել Հայրիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: