շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է «Հայրենիք» խորագրով խաղ-մրցույթի առաջնախաղը

Ստեփանակերտում կայացել է «Հայրենիք» խորագրով խաղ-մրցույթի առաջնախաղը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատը հայրենագիտական գիտելիքների ամրապնդման նպատակով կազմակերպել է «Հայրենիք» խորագիրը կրող խաղ-մրցույթի առաջնախաղը:

Արցախպրես-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել Մշակույթի և երիտասարդության պալատի տնօրեն Զինա Գասիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բնութագրությունը հասանալի չէ

««Հայրենիք»խաղ-մրցույթի մասնակիցները Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտներն են: Նմանատիպ մրցույթների կազմակերպումը Մշակոււյթի և երիտասարդության պալատում արդեն ավանդույթ է դարձել: Անցյալ տարի` այս օրը, կրկին հավաքվել էինք այստեղ և կազմակերպել «Հայրենյաց շուրջ» խորագիրը կրող խաղ-մրցույթը: Հարցերը բացառապես կազմված են Վահրամ Բալայանի «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր» աշխատությունից, և գրքերը դպրոցները նախապես նվեր են ստացել` խաղին նախապատրաստվելու նպատակով»,-ասել է Զ. Գասիյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Խաղ-մրցույթին մասնակցում էին 11 դպրոցներ, յուրաքանչյուրից՝ մեկ թիմ: Թիմերը հանդես են եկել «Գանձասար,» «Վարարակն», «Պատանի արցախցիներ», «Արցախ», «Մենք ենք, մեր սարերը», «Լույս», «Պայքար», «Ապառաժ», «Փյունիկ», Վարանդա», «Արցախի ճանաչում» անվանումներով: «Արցախի ճանաչում»թիմի ավագ Աննա Ավանեսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հենց Արցախի երիտասարդներն են հայրենիքի սրի ու վահանի կենդանի մարմնացումը, երկրի այսօրվա պաշտպանը, գալիք սերունդների համար պայծառ ապագա կերտողը: «Եթե մորը կորցրած զավակը որբ է, ապա հայրենիքից հեռու մարդը նման է քամուց քշված տերևի, որ ամեն անգամ բնության քմահաճ վերաբերմունքից քշվում է մի վայրից մյուսը: Ուստի, կոփենք մեր ազգային ինքնագիտակցությունն ու պայքարելու կամքը, դառնանք մեկ միասնական բռունցք՝ պատրաստ լինելու ամեն վայրկյան մահվան դատավճիռ կայացնելու նրանց համար, ովքեր կփորձեն թեկուզ մեկ ակնթարթ խաթարել մեր ազգի անդորրը»,-ընդգծել է Ա. Ավանեսյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Նշենք, որ խաղ-մրցույթի հանձնաժողովի նախագահը ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն էր, անդամները` ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդականներ, պատմաբան Մելանյան Բալայանը և Աիդա Գյանջումյանը, Ստեփանակերտի Քաղաքապետարանի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի պետ Թերեզա Ղարախանյանը, Ստեփանակերտի Վ. Գհանգիրյանի անվան համար 11 ավագ դպրոցի Հայոց պատմության ուսուցչուհի Լորետտա Աբրահամյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: