չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ստեփանակերտում կայացել է երուսաղեմաբնակ երգիչ Ափօ Սահակյանի համերգը

Ստեփանակերտում կայացել է երուսաղեմաբնակ երգիչ Ափօ Սահակյանի համերգը

Այսօր՝ մայիսի 8-ին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Ե՛կ, աշխարհը պիրինք Արցախ» ծրագրի շրջանակներում Ստեփանակերտի «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում կայացել է Երուսաղեմում ապրող և ստեղծագործող երգիչ Ափօ Սահակյանի համերգը։

 «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ափօ Սահակյանն ասել է, որ արդեն յոթերորդ անգամ է  Արցախում և մեծ ուրախությամբ է ընդունել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի առաջարկը։
 
«Համերգ եմ ունեցել նաև Մարտունի քաղաքում։ Շուրջ 150 երիտասարդներ ներկա էին, և բավականին աշխույժ ու ուրախ  մթնոլորտ էր տիրում»,-նշել է Ա. Սահակյանը։
 
«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Ռուբեն Ջանբազյանի խոսքով՝ ծրագրի նպատակը Սփյուռքի հայրենակիցներին Արցախ բերելն է, որպեսզի նրանք այս դժվարին պահին ժողովրդին ուժ հաղորդեն։
 
Միջոցառմանը ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանը,  մայրաքաղաքի մշակութասեր հանրությունը։
 

  • Կիսվել: